Open main menu

Վիքիտվյալներ:Ներածություն

This page is a translated version of the page Wikidata:Introduction and the translation is 97% complete.
Other languages:
Afrikaans • ‎Bahasa Indonesia • ‎Bahasa Melayu • ‎British English • ‎Canadian English • ‎Cymraeg • ‎Deutsch • ‎Diné bizaad • ‎English • ‎Esperanto • ‎Frysk • ‎Gaeilge • ‎Ilokano • ‎Kiswahili • ‎Lëtzebuergesch • ‎Malagasy • ‎Minangkabau • ‎Nederlands • ‎Ripoarisch • ‎Scots • ‎Sesotho sa Leboa • ‎Setswana • ‎Tagalog • ‎Taqbaylit • ‎Tašlḥiyt • ‎Tiếng Việt • ‎Türkçe • ‎Zazaki • ‎asturianu • ‎bosanski • ‎català • ‎dansk • ‎dolnoserbski • ‎eesti • ‎español • ‎euskara • ‎français • ‎føroyskt • ‎galego • ‎hornjoserbsce • ‎interlingua • ‎italiano • ‎latviešu • ‎lietuvių • ‎magyar • ‎norsk bokmål • ‎occitan • ‎polski • ‎português • ‎português do Brasil • ‎română • ‎shqip • ‎slovenčina • ‎srpskohrvatski / српскохрватски • ‎suomi • ‎svenska • ‎íslenska • ‎čeština • ‎ślůnski • ‎Ελληνικά • ‎беларуская • ‎беларуская (тарашкевіца)‎ • ‎български • ‎македонски • ‎русский • ‎саха тыла • ‎српски (ћирилица)‎ • ‎српски / srpski • ‎тоҷикӣ • ‎українська • ‎қазақша • ‎հայերեն • ‎ייִדיש • ‎עברית • ‎اردو • ‎العربية • ‎سنڌي • ‎فارسی • ‎پښتو • ‎کوردی • ‎ߒߞߏ • ‎अङ्गिका • ‎नेपाली • ‎मराठी • ‎हिन्दी • ‎বাংলা • ‎ਪੰਜਾਬੀ • ‎ગુજરાતી • ‎ଓଡ଼ିଆ • ‎தமிழ் • ‎తెలుగు • ‎ಕನ್ನಡ • ‎മലയാളം • ‎සිංහල • ‎ไทย • ‎မြန်မာဘာသာ • ‎ქართული • ‎ትግርኛ • ‎中文 • ‎文言 • ‎日本語 • ‎粵語 • ‎ꯃꯤꯇꯩ ꯂꯣꯟ • ‎한국어

Վիքիտվյալները Վիքիմեդիա Հիմնադրամի նախագիծ է․ ազատ, համագործակցային, բազմալեզու, երկրորդական տվյալների բազա, որում համախմբված են Վիքիպեդիայի, Վիքիպահեստի և Վիքիմեդիայի Վիքիմեդիայի շարժման այլ նախագծերի աջակցման համար դասակարգված տեղեկություններ։

Ի՞նչ է սա նշանակում

Եկեք ավելի մանրամասն դիտարկենք էջի սկզբում գրված նկարագրությունը՝

  • Ազատ։ Վիքիտվյալներում տեղեկատվությունը հրապարակված է ազատ արտոնագրի ներքո, որը թույլ է տալիս առանց հատուկ թույլտվության, այդ տվյալներն օգտագործել տարբեր նպատակներով՝ կրկնօրինակել, փոփոխել, տարածել, լրացնել, անգամ օգտագործել կոմերցիոն նպատակներով:
  • Համագործակցային: Տվյալները մուտքագրվում և պահվում են Վիքիտվյալների խմբագրողների կողմից, ովքեր և որոշում են բովանդակության մուտքագրման և կառավարման կանոնները: Բոտերը նույնպես կարող են համալրել Վիքիտվյալները։
  • Բազմալեզու։ Տվյալների խմբագրումը, օգտագործումը, դիտումն ու կրկնակի օգտագործումն իրականացվում են տարբեր լեզուներով։ Որևէ լեզվով մուտքագրված տվյալներն անմիջապես հասանելի են դառնում բոլոր այլ լեզուներով։ Ցանկացած լեզվով խմբագրումը հնարավոր է և ողջունելի է։
  • Երկրորդական տվյալների բազա։ Վիքիտվյալներում գրանցվում են ոչ միայն տեղեկություններ, այլ նաև դրանց աղբյուրները և այլ տվյալների բազաների հետ կապերը: Սա արտացոլում է հասանելի գիտելիքների բազմազանությունը և հաստատում ստուգելիության սկզբունքը։
  • Կառուցվածքային տվյալների հավաքագրում: Բարձրակարգ կառուցվածքայնության ներդրումը, Վիքիմեդիա նախագծերին և երրորդ կողմերին, տվյալների հեշտ կրկնօգտագործման, իսկ համակարգիչներին դրանք մշակելու և “հասկանալու” հնարավորություն է տալիս:
  • Աջակցություն Վիքիմեդիա վիքիներին: Վիքիտվյալներն օգնում է Վիքիպեդիային հեշտությամբ սպասարկել տեղեկաքարտերը և այլ լեզուներին հղումները, դրանով իսկ, որակը բարձրացնելուն զուգահեռ, նվազեցնել աշխատատարությունը: Թարմացումը մի լեզվում անմիջապես հասանելի է դառնում մյուս բոլոր լեզուներով:
  • Յուրաքանչյուրն աշխարհում: Օգտագործելով Վիքիտվյալների կիրառական ծրագրավորման ինտերֆեյսը, յուրաքանչյուր ոք այն կարող է օգտագործել բազում տարբեր եղանակներով:

Ինչպե՞ս է աշխատում Վիքիտվյալները:

 
Վիքիտվյալների միույթի այս դիագրամը ցույց է տալիս Վիքիտվյալներում օգտագործվող ամենակարևոր տերմինները:

Վիքիտվյալները կենտրոնական շտեմարան է, որից կարող են օգտվել ուրիշները, օրինակ Վիքի քույր նախագծերը: Վիքիտվյալներից բեռնվող բովանդակությունը կարիք չկա պահել յուրաքանչյուր առանձին վիքի նախագծի համար: Օրինակ վիճակագրությունը, ամսաթվերը, տեղանքի կոորդինատները և այլ ընդհանուր տվյալներ կարող են կենտրոնացած լինել Վիքիտվյալներում:

Վիքիտվյալների շտեմարան

 
Տարրեր և իրենց տվյալներն փոխկապակցված են։

Վիքիտվյալների շտեմարանը հիմնականում բաղկացած է տարրերից, որոնցից յուրաքանչյուրն ունի պիտակ, նկարագրություն և ցանկացած թվով այլ անուններ: Միույթները միարժեքորեն նույնականացվում են Douglas Adams (Q42)-պրեֆիքսով և դրան հետևող թվով:

Գրառումները նկարագրում են միույթների մանրամասն բնութագրերը և բաղկացած են հատկությունից և արժեքից: Հատկությունները Վիքիտվյալներում ներկայացվում են P-պրեֆիքսով, որին հետևում է թիվ:.

Անձի համար դու կարող ես ավելացնել հատկություն, նշելով դպրոցի արժեքը, որտեղ նա սովորել է։ Շենքերի համար կարող եք սահմանել աշխարհագրական կոորդինատները, նշելով երկայնության և լայնության արժեքները։ Հատկությունները կարող են հղվել արտաքին տվյալների բազաների։ Հատկությունը, որ հղվում է գրադարանների և արխիվների կողմից օգտագործվող լիազորության հսկողության արտաքին տվյալների բազային, կոչվում է նույնացուցիչ։ Միույթը Վիքիպեդիայի, Վիքիգրքերի և Վիքիքաղվածքների նման հաճախորդ վիքիների համապատասխան բովանդակությանը կապելու համար հատուկ հղումների տեսակ է օգտագործվում։

Այս բոլոր տեղեկությունները կարող են երևալ ցանկացած լեզվով, նույնիսկ եթե տվյալները ծագումով այլ լեզվից են։ Հաճախորդ վիքիները այս արժեքները վերցնելիս կունենան ամենավերջին տվյալները։

տարր Հատկություն Արժեք
Q42 P69 Q691283
Douglas Adams educated at St John's College

Վիքիտվյալների հետ աշխատելիս

Վիքիտվյալների հասանելիության մի քանի եղանակ գոյություն ունի՝ ներդրված գործիքներ, արտաքին գործիքներ, կամ ծրագրային ինտերֆեյսներ։

  • Wikidata Query և Reasonator Վիքիտվյալների միույթների որոնման և ստուգման հայտնի գործիքներից են։ գործիքներ էջը հետազոտման համար հետաքրքիր նախագծերի լայն ցանկ ունի։
  • Հաճախորդ վիքիներն իրենց էջերի համար կարող են ձեռք բերել տվյալներ օգտվելով Lua Scribunto interface-ից։ Wikidata API-ն օգտագործելով, դուք կարող եք բոլոր տվյալներն ինքնուրույն ստանալ։

Ինչից սկսել

Նոր օգտվողների համար Վիքիտվյալների մասին շատ բան սովորելու ամենալավ ծրագիրը Wikidata tours-ն է։

Որոշ հղումներ սկսելու համար

Ինչպե՞ս ես կարող եմ օգնել

Շարունակեք և սկսեք խմբագրել: Խմբագրելը Վիքիդատայի կառուցվածքի և հասկացությունների մասին սովորելու լավագույն միջոցն է: Եթե դու ուզում ես Վիքիդատայի հասկացությունների մասին նախորոք գաղափար կազմել, գուցե աչքի անցկացնեք օգնության էջերը: Եթե հարցեր ունեք, մի ամաչեք և հարցերը գրեք նախագծի զրուցարանում կամ կապի մեջ մտեք մշակող թիմի հետ:

Սա դեռ ամբողջը չէ

Wikidata is an ongoing project that is under active development. More data types as well as extensions will be available in the future. You can find more information about Wikidata and its ongoing development on the Wikidata page on Meta. Subscribe to the the Wikidata mailing list to receive up-to-date information about the development and to participate in discussions about the future of the project.